Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Լեհաստանը սահմանային հակամարտություն է ստեղծել եւ խախտել է Բելառուսի պետական ​​սահմանը: Ինչպես հաղորդում է BelTA գործակալությունը, Լուկաշենկոն այս մասին ասել է երկուշաբթի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ:

«Ինչ արեցին լեհերը. նրանք որսացին, այլ կերպ չես կարող ասել, Լեհաստանում շուրջ 50 հոգու, ովքեր, ինչպես իրենք են խոստովանել, գնում էին Գերմանիա, ուր նրանց կանչել էր մուտեր Մերկելը: Եվ զենքի սպառնալիքի տակ, կրակելով գլխի վերեւով, ստիպեցին գնալ Բելառուսի սահման: Բնականաբար նրանք գնում էին Գերմանիա, Բելառուս գնալ նրանք չեն ցանկանում: Այսպիսով, Լեհաստանը սահմանային հակամարտություն կազմակերպեց` խախտելով Բելառուսի պետական ​​սահմանը»,- ասել է Լուկաշենկոն: