Առնվազն 75 մարդ է տուժել հյուսիսային Հնդկաստանում Bagwal քարերի նետման ամենամյա փառատոնի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-՝ վկայակոչելով Times of India-ն:
Փառատոնն անցկացվում է ամեն տարի Հնդկաստանի Ուտարականդ նահանգի Դեւիդհուրա տաճարում` ի պատիվ լիալուսնի օրվան: Տոնի ժամանակ հավատացյալները քարեր են նետում` թափվող արյունով իշխող աստվածությանը գոհացնելու համար:
Միջոցառումից հետո 75 տուժած բժշկական օգնության կարիք ունեին:
Պարբերականը գրում է, որ 2013 թվականին Ութարաքհանդ նահանգի դատարանը վճռել էր, որ տեղի բնակիչները քարերը պետք է փոխարինեն մրգերով եւ ծաղիկներով: Այնուամենայնիվ, հավատացյալները կարծում են, որ աստվածությանն «արյունոտ զոհաբերության» բացակայությունը դժբախտության կհանգեցնի:
«Փառատոնի սկզբում մենք պտուղներ էինք նետում եւ ծխականներին խնդրում քարեր չօգտագործել, բայց նրանք պնդեցին, քանի որ իսկապես հավատում են այս ծեսին»,- ասել է տաճարի համայնքի անդամը:





























