Տոկիոյում թթվածնային կենտրոն է բացվել կորոնավիրուսի թեթեւ ախտանշաններով մինչեւ 130  հիվանդներին թթվածնով ապահովելու համար, քանի որ մայրաքաղաքի առողջապահական համակարգը գնալով գերբեռնված է դառնում, հաղորդել է AP-ն:

Տոկիոյի Շիբույա շրջանի «թթվածնային կայանը» նախատեսված է այն ​​մարդկանց համար, ովքեր խնդիրներ ունեն տանը մեկուսանալու կամ հոսպիտալիզացվելու հետ՝ գերբեռնվածության պատճառով: Կայանում աշխատում է երեք բժիշկ եւ 25 բուժքույր:

Դրա իմաստն այն է, որ հիվանդության թեթեւ ընթացքով պացիենտներին հնարավոր է բուժել լրացուցիչ թթվածնով՝ աճող  մտավախությունների ֆոնին, որ մարդիկ կարող են վարակվել, եւ, հնարավոր է, բժշկական օգնության բացակայության պարագայում  տանը մահանան:

Վարակվածության օրական դեպքերի թիվն ավելի քան տասնապատկվել է՝ հասնելով մոտ 5.000-ի Տոկիոյում եւ 25.000-ի ամբողջ երկրում. հիվանդանոցները ծանրաբեռնված են, ինչը շատերին ստիպում է տանը բուժում ստանալ, եւ ոմանք լրացուցիչ թթվածնի կարիք ունեն: