Հնդկաստանը առաջիկա 4 տարիների ընթացքում 81 միլիարդ դոլարի պետական ակտիվներ կվաճառի, հաղորդում է Bloomberg-ը: Կառավարությունը նախատեսում է առաջիկա չորս տարիների ընթացքում 81 մլրդ դոլար ստանալ հանրային ենթակառուցվածքների ակտիվների վաճառքից՝ պետական ֆինանսների ամրապնդման եւ բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար:
Ծրագիրը ներառում է ճանապարհների եւ երկաթուղիների, օդանավակայանների, էլեկտրահաղորդման գծերի եւ գազատարների ակտիվների վաճառք, հայտնել են թերթի աղբյուրները: Ֆինանսների նախարար Նիրմալա Սիթհարամանը նախատեսում է հրապարակել «ճանապարհային քարտեզը»:
Վաճառքները համաձայնեցվում են ակտիվների վաճառքի հարցում վարչապետ Նարենդրա Մոդիի ռազմավարական քաղաքականության հետ, որի համաձայն պետությունը ներկայությունը կպահպանի միայն մի քանի առանձին ոլորտներում, իսկ մյուսները կսեփականաշնորհվեն:





























