Թալիբները Թուրքիային իրենց դաշնակիցն են համարում: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը:
«Կրոնական ֆանատիզմը, ահաբեկչությունը, «արմատականության կորը» Հյուսիսային Աֆրիկայից ձգվում են մինչեւ Միջերկրական ծովի արեւելք եւ հասնում Կենտրոնական Ասիա ու Աֆղանստան: «Թալիբանը» Թուրքիային համարում է իր դաշնակիցը, նրանք հստակորեն հայտարարեցին, որ Թուրքիան բարեկամ երկիր է:
Մեր հարեւանությամբ կան երկրներ, որոնք ի հեճուկս նույնիսկ իրենց հասարակությունների շահերի՝ փորձում են վերածնել հին կայսրությունները եւ, որ ավելի վատ է, հին պատկերացումները: Նրանք բառացիորեն թաղված են անցյալի ավազի մեջ:
Մեզ համար ակնհայտ է, որ այսօրվա խնդիրները լուծելու լավագույն միջոցը բարեկամների հետ լինելն է»,- ասել է նա:





























