Աֆղանստանի հաղորդակցական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Սայեդ Ահմադ Շահ Սադաթը 2020 թվականից բնակվում է Գերմանիայում եւ սննդամթերքի առաքիչ է աշխատում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Leipziger Volkszeitung-ին:

Հրատարակության տվյալներով՝ տղամարդը Աֆղանստանի կառավարությունում է եղել մինչեւ 2018 թվականը: Նրա հիմնական խնդիրներից մեկն այն ժամանակ հեռահաղորդակցության ցանցի ընդլայնումն էր:

Գերմանիա նա մեկնել է անցած տարվա դեկտեմբերին, եւ երբ խնայողությունները վերջացել են, աշխատանք է գտել: «Հիմա ես հասարակ կյանք եմ վարում»,- նրա խոսքերն է մեջբերում է թերթը: Նախկին նախարարը հույս ունի հետագայում աշխատանք գտնել հեռահաղորդակցության Telekom ընկերությունում, ասվում է հոդվածում: