Թունիսի նախագահ Քաիս Սաիդը երկուշաբթի երկարաձգել է Ժողովրդական ներկայացուցիչների ասամբլեայի (ԺՆԱ, միապալատ խորհրդարան) գործունեությունը եւ անդամների անձեռնմխելիությունը դադարեցնելու հատուկ միջոցառումների ժամկետը, հայտնում է Al Jazeera-ն:
Ինչպես հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը, ԺՆԱ շենքի դիմացի հրապարակում անվտանգության լրացուցիչ ուժեր են տեղակայվել:
Հուլիսի վերջին Թունիսում սկսվել է քաղաքական ճգնաժամ: Սաիդը հայտարարել է խորհրդարանի գործունեությունը 30 օրով դադարեցնելու, բոլոր պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու եւ վարչապետ Հիշամ Մաշիշիի հրաժարականի մասին:
Նախագահը որոշումները կայացրել է այն բանից հետո, երբ հուլիսի 25-ին Թունիսի մի շարք խոշոր քաղաքներում տեղի են ունեցել ցույցեր, որոնց մասնակիցները պահանջել են խորհրդարանի լուծարում, քաղաքական ռեժիմի փոփոխություն, ինչպես նաեւ քրեական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր մեղավոր են հանրապետությունում համաճարակային եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման համար:




























