Թաիլանդում ապաքրեականացրել է Հարավարեւելյան Ասիայում արտադրվող քրատոմի պահումն եւ վաճառքը, որի տերեւները օգտագործվում են որպես ցավազրկող միջոց, որի համար այն «երկրպագուներ» ունի ԱՄՆ-ում, հաղորդել է Reuters-ը:
Արդարադատության նախարար Սոմսակ Տեպսուտինը ասել է, որ քրատոմի պահման ու վաճառքի վերաբերյալ հազարավոր դատական գործեր կարճվել են, եւ 121 բանտարկյալ անմիջապես ազատ է արձակվելու: 10 կգ եւ ավելի քրատոմ պահելը պատժվում էր մինչեւ երկու տարվա ազատազրկմամբ եւ տուգանքով մինչեւ 200.000 բահտ (6.077 դոլար):
Քրատոմի ապաքրեականացումը վերջին քայլն է երկրում թմրանյութերի մասին օրենսդրության ազատականացման գործում: Վերջին երկու տարվա ընթացքում Թաիլանդը թույլատրել է բժշկական մարիխուանայի կանոնակարգված օգտագործումը, ինչպես նաեւ մարիխուանայի լիցենզավորված գնումն եւ աճեցումը: Պահպանվել են խիստ պատժամիջոցները ծանր թմրանյութերի համար, ինչպիսիք են հերոինը եւ մետամֆետամինը:
Թաիլանդի արդարադատության համակարգի եւ լցված բանտերի վրա ճնշման թուլացումը թմրանյութերի նոր քաղաքականության հիմնական շարժիչ ուժն է:
Թաիլանդում քրատոմի տերեւները սովորաբար ծամում են, որպեսզի դրանք էներգիայի թեթեւ լիցքեր հաղորդեն: Սակայն երբեմն թեյ կամ կոկտեյլ պատրաստելիս այն խառնում են այլ թմրանյութերի հետ, ինչը շարունակում է անօրինական մնալ:




























