Ռուսաստանը իր զինված ուժերին չի ներքաշի Աֆղանստանում «բոլորը բոլորի դեմ հակամարտության մեջ»: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Մոսկվան անհրաժեշտ դասեր է քաղել Աֆղանստանում ԽՍՀՄ-ի գտնվելու փորձից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ուշադիր հետեւում է Աֆղանստանում տիրող իրավիճակին: «Դուք գիտեք, թե ինչ դժվար, տագնապալի իրավիճակ է ստեղծվել այսօր Աֆղանստանում: Մենք ուշադիր հետեւում ենք այդ իրավիճակին՝ ակտիվորեն շփվելով ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցների հետ,- ասել է նա, - Իհարկե, մենք չենք պատրաստվում միջամտել Աֆղանստանի ներքին գործերին, առավել եւս՝ մեր զինված ուժերին ներքաշել բոլորը բոլորի դեմ հակամարտության մեջ: Այնտեղ, իմ կարծիքով, հենց դա էլ կատարվում է»: