ԱՄՆ առաքելությունը Քաբուլում կավարտվի՝ նպատակներին հասնելուց կախված: Այս մասին  ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G7-ի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Նա հաստատել է, որ ԱՄՆ-ն մտադիր է ավարտել առաքելությունը մինչեւ օգոստոսի 31-ը, եւ թարմացված տեղեկատվություն է ներկայացրել հայրենիք վերադառնալ ցանկացող ամերիկացիների, երրորդ երկրների քաղաքացիներ եւ աֆղանստանցիների տարհանման վերաբերյալ, ովքեր պատերազմի ժամանակ իրենց դաշնակիցներն են եղել, հաղորդել է Սպիտակ տունը:

Բայդենը նաեւ հասկացրել է, որ ցամաքային գործողությունների յուրաքանչյուր օր «իրենք մեծացնում են իրենց զորքի համար վտանգը ԻԳԻԼ-ի աճող սպառնալիքների պատճառով, իսկ մինչեւ օգոստոսի 31-ը առաքելության ավարտը կախված է թալիբների հետ շարունակական համակարգումից՝ ներառյալ օդանավակայանի մշտական հասանելիությունը»:

Բացի այդ, նախագահը խնդրել է Պենտագոնին եւ Պետդեպարտամենտին՝ չնախատեսված դեպքերի համար ծրագրեր մշակել, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի հստակեցնել ժամկետները: