Ֆրանսիան հնարավորինս երկար կշարունակի Աֆղանստանից տարհանումը, սակայն, ամենայն հավանականությամբ, կավարտի այդ գործողությունները առաջիկա ժամերին կամ օրերին՝ մինչեւ օգոստոսի 31-ը: Այս մասին հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը, փոխանցում է Reuters-ը:
Արեւմտյան երկրները շտապում են ավարտել Աֆղանստանից հազարավոր մարդկանց տարհանումը, քանի որ մոտենում է օտարերկրյա զորքերի դուրսբերման վերջնաժամկետը, եւ որեւէ նշան չկա, որ թալիբները կհամաձայնեն երկարաձգել այդ ժամկետը:
Ատալը հավելել է, որ ներկայումս չի կարող հստակ ամսաթիվ նշել, թե երբ Ֆրանսիան կավարտի Աֆղանստանից տարհանումը:





























