Օգոստոսի 31-ին օտարերկրյա զորքերի դուրսբերման վերջնաժամկետից հետո Գերմանիան կփորձի օգնել աֆղանցիներին, ովքեր աշխատել են գերմանական զորքերի եւ կազմակերպությունների հետ եւ ցանկանում են լքել Աֆղանստանը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է Reuters-ը:

«Մի քանի օրից օդային կամրջի փակումը չպետք է աֆղանցի օգնականներին եւ այն աֆղանցիներին օգնության ջանքերի ավարտ նշանակի, որոնք թալիբների կողմից իշխանության զավթումից հետո ավելի ծանր վիճակում են հայտնվել»,- ասել է Մերկելը Գերմանիայի խորհրդարանում:

«Ահա թե ինչու ենք մենք ինտենսիվորեն աշխատում բոլոր մակարդակներում՝ մեզ օգնողներին պաշտպանելու ուղիներ գտնելու համար, այդ թվում՝ Քաբուլի օդանավակայանում քաղաքացիական օպերացիայի միջոցով»,- հավելել է նա:

Նրա խոսքով՝ Գերմանիան եւ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները պետք է դասեր քաղեն քաոսային դուրսբերումից` ապագա ռազմական բախումների այդպիսի արդյունքներից խուսափելու համար: