Անկարան զգուշավոր լավատեսությամբ է վերաբերվում «Թալիբան»-ի առաջնորդների ուղերձներին. Աֆղանստանում գործողությունների հետագա ընթացքը կորոշեն թալիբների գործողությունները, այլ ոչ թե խոսքերը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` նշելով Աֆղանստանում կայունության հասնելու կարեւորությունը: Նա հավելել է, որ այդ նպատակով Անկարան շարունակում է «սերտ երկխոսությունը» երկրի բոլոր կողմերի հետ, հաղորդել է Sabah-ը:

Նրա խոսքով՝ պատերազմող երկրում առաջնահերթությունը պետք է լինի իշխանական լիազորություններում բացի լրացումը` հանրության անվտանգությունն ապահովելու եւ իրավիճակը կարգավորելու համար:

«Միջազգային հանրությունը պետք է օգնի Աֆղանստանին այս դժվարին պահին եւ համերաշխություն ցուցաբերի՝ անկախ նրանից, թե ով է ղեկավարում երկիրը», - նշել է նա: