Զինված ուժերն ու ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնի օպերացիաներ են իրականացրել Աֆղանստանից իրենց քաղաքացիների տարհանման համար, որոնք գտնվում են մայրաքաղաքի օդանավակայանից դուրս, հայտնում է The Wall Street Journal-ը:

Հետախուզությունը մի քանի գաղտնի օպերացիա է սկսել՝ ոչ միայն Քաբուլից, այլեւ մայրաքաղաքից դուրս ռազմական ուղղաթիռների օգտագործմամբ ամերիկացիներին տարհանելու համար: Բացի այդ, ամերիկացի, բրիտանացի եւ ֆրանսիացի զինվորականները ցամաքային օպերացիաներ են իրականացնում ոչ միայն իրենց երկրների քաղաքացիներին, այլեւ գրին քարտեր եւ հատուկ վիզա ունեցող աֆղանցիների տարհանման համար:

Նման առաքելություններում առաջնահերթությունը տրվում է Ամերիկայի քաղաքացիներին:

Ավելի վաղ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ օգոստոսի 14-ից ԱՄՆ իշխանությունները Քաբուլից տարհանել են մոտ 4.5 հազար ամերիկացու, ինչպես նաեւ` նրանց ընտանիքի անդամներին, ըստ Սպիտակ տան, մոտ մեկուկես հազար ամերիկացի կարող է մնալ Աֆղանստանում, որից 500-ը կապի մեջ են իրենց հետ, իսկ մնացածի կարգավիճակը մնում է անհայտ: