Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթին կփոխարինի Անն Լույոն: Այս մասին դեսպան Լաքոթը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Լուոյին նշանակելու մասին հրամանագիրը օգոստոսի 25-ին ստորագրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Շնորհավորում եմ Անն Լուոյին, որն այսօր պաշտոնապես հրապարակված հրամանագրի համաձայն նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, եւ մաղթում եմ նրան հաջողություն այս պահանջկոտ ու գրավիչ առաքելության մեջ»,- գրել է Ջոնաթան Լաքոթը:

Կենսագրական տվայլներ

Անն ԼՈՒՅՈ, ծնված՝ 5 սեպտեմբերի 1963թ.

Ստրասբուրգի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դիպլոմ

Արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի դիպլոմ (ռուսերեն, հունգարերեն)

Ռուսերեն լեզվի լիսանս

Երկրորդ կարգի լիազոր նախարար

Զբաղեցրած պաշտոններ

1989-1992 ԱԳՆ կենտրոնական վարչակազմ (Եվրոպա)

1992-1995 Երկրորդ, այնուհետեւ Առաջին քարտուղար Բրազիլիայում

1995-1998 Առաջին քարտուղար Մոսկվայում

1999-2001 ԱԳՆ կենտրոնական վարչակազմ (Ռազմավարություն, ծրագրավորում եւ գնահատում)

2005-2007 (Միջազգային համագործակցություն եւ զարգացում)

2007-2009 ԱԳՆ կողմից նշանակում է ստացել Cultures France-ում

2015-2018 Ծրագրի ղեկավար (Մշակութային, համալսարանական համագործակցություն եւ հետազոտություն)

2018թ. մարտից Համագործակցության եւ մշակութային հարցերի խորհրդական եւ Իսպանիայի Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Մադրիդում

Պարգեւատրումներ

Արժանիքի ազգային շքանշանի ասպետ

Լեզուների իմացություն

Անգլերեն

Իսպաներեն

Ռուսերեն

Հունգարերեն

Պորտուգալերեն