Չինաստանի իշխանությունները պատրաստ են կատարել ԱՄՆ-ի հետ առեւտրային գործարքի պարտավորությունները, սակայն պայմանավորվածությունները կատարելու համար Պեկինին անհրաժեշտ է հենց ամերիկյան կողմի օգնությունը: Այս մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը:

«Երկու կողմերն էլ պետք է ջանքեր գործադրեն: Անհրաժեշտ է ստեղծել ընդունելի մթնոլորտ եւ պայմաններ»,- ասել է ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստվում է արդյոք Չինաստանը կատարել ամերիկյան էներգակիրներ եւ այլ ապրանքներ գնելու իր պարտավորությունները:

Պեկինը մտադիր է ընդլայնել առեւտրային հարաբերությունները Վաշինգտոնի հետ եւ պատրաստ է դրանք առաջ մղել համատեղ միջոցառումների միջոցով, ասել է Գաո Ֆենը՝ հաստատելով, որ երկու երկրների կառավարական խմբերը կանոնավոր կապ են պահպանում միմյանց հետ համապատասխան հարցերի շուրջ: