շԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չեղյալ է հայտարարել Իսրայել այցը՝ Աֆղանստանում ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը:

«Կողմերը պայմանավորվել են, որ կանցլերը ավելի ուշ կայցելի»,- ասել են նախարարությունից: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ծրագրել էր Իսրայելի ղեկավարության հետ հանդիպել օգոստոսի 28-30-ի երկօրյա այցի ընթացքում:

«Թալիբան» շարժման գրոհայինները օգոստոսի 1-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի վրա: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին հայտնել է, որ հեռանում է երկրից, որպեսզի արյունահեղություն թույլ չտա: Հանրապետության փոխնախագահ Ամրուլլահ Սալեհն ասել է, որ պետության ղեկավարի բացակայության դեպքում ինքը սահմանադրության համաձայն դառնում է երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար եւ կոչ է արել զինված դիմադրություն ցույց տալ թալիբներին: Արեւմտյան երկրները տարհանում են իրենց քաղաքացիներին եւ դեսպանությունների աշխատակիցներին: