Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է  19 286-ով՝ հասնելով 6 882 827-ի, հաղորդում է ТАСС-ը:

Ներկայում Ռուսաստանում դեռեւս բուժվում է 552 940 մարդ:

Կորոնավիրուսից առողջացած ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 16 804-ով: Ընդամենն արդեն բուժվել է 6 148 250 մարդ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով զոհերի թիվն աճել է 797-ով, իսկ նախորդ օրն այդ թիվը կազմել է 799 մարդ: Համավարակի ամբողջ ընթացքում վիրուսի հետեւանքով մահացել է 181 637 մարդ: