ԱՄՆ զինված ուժերը հարվածել են «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների ուղղությամբ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան կողմի տեղեկություններին:
ԱՄՆ պաշտոնական անձանց շրջանակից երկու աղբյուրների խոսքով՝ ամերիկյան կողմը տվյալներ է ստացել ԻՊ-ի հետ նշյալ անձանց կապերի մասին: Պենտագոնը դեռեւս չի մեկնաբանել ստացված տեղեկատվությունը:
Ավելի վաղ աֆղանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ հրթիռային հարված է հասցվել բնակելի տներից մեկի ուղղությամբ: Առնվազն երկու մարդ է զոհվել, բազմաթիվ մարդիկ ստացել են վիրավորում:




























