Հրթիռային հարվածի զոհերի թիվը, որն ԱՄՆ Զինված ուժերը հասցրել են Աֆղանստանի մայրաքաղաքում, հասել է 7-ի, հաղորդում է TOLONews-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել վեց զոհերի, այդ թվում՝ չորս երեխաների մասին, ինչպես նաեւ Քաբուլի չորս բնակիչների մասին, որոնք վիրավորվել էին: Զոհրի շրջանում կա նաեւ ոչնչացված մահապարտ ահաբեկիչ, որի ավտոմեքենայի ուղղությամբ հարված է հասցվել:
Ստացված տեղեկություններով՝ ԱՄՆ ԶՈՒ հարձակման հետեւանքով ոչնչացվել է երկու տրանսպորտային միջոց եւ մասնակից ավիրվել է բնակելի շենք: Ամերիկյան կողմի խոսքով՝ հարվածի նպատակն էր մահապարտ ահաբեկչի մեքենան, որը մտադիր էր հարձակում գործել օդանավակայանի վրա:



























