Սերգեյ եւ Նիկոլայ Սարգիսովները ներառվել են Forbes-ի վարկածով 2021 թ․ ամենահարուստ 10 ընտանիքների ցուցակում։
Եղբայրները ղեկավարում են «ՌԵՍՈ» խումբը, որի հիմնական ակտիվը Ռուսաստանում ամենախոշոր ապահովագրական ընկերություններից մեկն է՝ «ՌԵՍՈ Գարանտիա»-ն։ Նրանք տնօրինում են ընկերության ակցիաների 60,3%-ը, եւս 36,7%-ը՝ ֆրանսիական AXA խմբում։
Սարգիսովների սեփականության մեջ է մտնում՝ 115 հա հող Մոնակոյում, 3 տուն Լոս Անջելեսում, առանձնատուն Լոնդոնում, ամրոց Ֆրանսիայում եւ այլն։ Սերգեյ Սարգիսովի ավագ որդին՝ Նիկոլայը, հոր հետ ԱՄՆ-ում տնօրինում է Blitz Films պրոդյուսերական ընկերությունը։ Սերգեյ Սարգիսովի կրտսեր որդին՝ Սերգեյը, ղեկավարում է «Պրեմիալ բժիշկ» ընկերությունը, որը ստեղծվել է «Ալֆա գրուպ»-ի բաժնետեր Պյոտր Ավենի եւ եւս երկու գործընկերների հետ։ Սերգեյ Սարգիսով՝ ՌԵՍՈ-ի համասեփականատեր, 835 մլն դոլար։ Տարիքը՝ 62։ Ընտանեկան կարգավիճակը՝ ամուսնացած է, ունի 5 երեխա։ Բնակության վայրը՝ Մոնակո։ Նիկոլայ Սարգիսով՝ ՌԵՍՈ-ի համասեփականատեր, 835 մլն դոլար։ Տարիքը՝ 53։ Ընտանեկան կարգավիճակը՝ ամուսնացած է, ունի 8 երեխա։ Բնակության վայրը՝ Լիոն։





























