5-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում օգոստոսի 30-ին եռամսյա հավաքների մասնակից պահեստազորայինների հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ից:
Նրանց ուսուցանել են հաստիքային զենքից օգտվելու հմտություններ եւ հրահանգավորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները:





























