Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 01:50-ի սահմաններում Երևանի բնակիչ Հայկ Մելքումյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայից դեպի Աճառյան փողոց տանող հետիոտնային անցման մոտ բախվել է մայթեզրի բազալտե եզրաքարերին և կողաշրջվել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, տուժածներ չկան:
Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրեն լավ է զգում:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:




























