ԱՄՆ Լուիզիանա նահանգում «Իդա» փոթորկի առաջացրած ջրհեղեղի ժամանակ ալիգատորի հարձակման հետեւանքով տղամարդ է անհետացել, հայտնել է USA Today-ը՝ վկայակոչելով տեղի հրշեջ ծառայության խոսնակ Ջեյսոն Գաուբերտին:

Միջադեպը տեղի է ունեցել Սլայդել քաղաքի մերձակայքում: Գաուբերտի խոսքով՝ ալիգատորը դուրս է եկել ջրից եւ հարձակվել տղամարդու վրա՝ կծելով նրա ձեռքը: Նրա կինը շտապել է օգնություն կանչելու, իսկ երբ վերադարձել է, տղամարդու մարմինն արդեն անհետացել էր ջրում: «Տղամարդու մարմինը դեռ չի հայտնաբերվել, իշխանությունները հետաքննում են իրականացնում», - գրել է լրատվամիջոցը: