Վայոց Ձորի մարզում, օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 108 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 24-ամյա Արման Եգանյանի վարած Mercedes մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ՝ 47-ամյա Արա Սահակյանի վարած Toyota Grand մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Սաֆարյանը, Tօyota-ի վարորդ Ա. Սահակյանն ու նրա ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ, 44-ամյա Սաթենիկ Մարգարյանը, 11-ամյա Եվա Հովհաննիսյանը, 18-ամյա Մարիամ Վեզիրյանը և Անի Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Որոշ ժամանակ անց նշված բժշկական կենտրոն է դիմել նաև Mercedes-ի վարորդ Ա. Եգանյանը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ն. Սաֆարյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։



























