Անկարան կոչ է արել Աֆղանստանում ներառական կառավարություն ձեւավորել, հայտնում է Duvar լրատվական կայքը։

Անկարայի ամենամեծ ցանկությունն է նման կառավարություն ստեղծել պատերազմից քայքայված երկրում, ասել է ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ Բելգրադում իր սերբ գործընկեր Նիկոլա Սելակովիչի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Աֆղանստանում խաղաղության եւ հանգստության հաստատման գործում՝ մատնանշելով հնարավոր նոր միգրացիոն ճգնաժամը՝ երկրում թալիբների կողմից իշխանության բռնազավթումից հետո:

«Մենք պետք է տեսնենք, թե ինչպիսի կառավարություն կձեւավորվի Աֆղանստանում: Աշխարհում կա միգրացիոն ճգնաժամ, եւ հնարավոր է նոր միգրացիոն ճգնաժամ»,- ասել է Չավուշօղլուն: