ԱՄՆ-ն 20 տարի փորձում էր իր ստանդարտները մտցնել Աֆղանստանում, արդյունքը՝ ողբերգություն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գիտելիքի օրվա առիթով դպրոցականների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«20 տարի ԱՄՆ զորքը ներկա էր այդ տարածքում, եւ 20 տարի փորձում էր իր ստանդարտները մտցնել Աֆղանստանում, արդյունքը՝ ողբերգություն։ Միայն կորուստներ եւ ոչ միայն Աֆղանստանի ժողովրդի, այլ նաեւ ԱՄՆ-ի համար»,-ասել է Պուտինը։
«Պետք է հասկանալ, որ արտաքինից ինչ-որ բան պարտադրելն անհնար է։ Այո, կարելի է օգնել մարդկանց, սակայն դա անել քաղաքակիրթ ճանապարհով՝ պահպանելով դրական միտումները, առանց շտապելու»,-հավելել է ՌԴ նախագահը։





























