Վրաստանը չի կատարել մակրոֆինանսական օգնության պայմանները։ Այս մասին հայտարարել է ԵՄ ներկայացուցչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ժյուլյեն Կրամպը, հաղորդում է «Նետգազետի»-ն։

«150 մլն եվրոյի չափով մակրոֆինանսական օգնությունը, որի մի մասը փոխանցվել է, նպատակ ուներ օգնել Վրաստանի ժողովրդին հաղթահարելու կորոնավիրուսի պանդեմիան։ Այդ միջոցները պետք է օգտագործվեին ի շահ Վրաստանի ժողովրդի։ Մենք հարգում ենք Վրաստանի իշխանության որոշումը, միեւնույն ժամանակ, նշում ենք, որ Վրաստանը չի կարողացել կատարել պայմանները, մասնավորապես, բարձրացնել անկախությունը, հաշվետվությունն ու դատական համակարգի որակը»,-ասել է Կրամպը։