Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել շինարարական ընկերություններից մեկի կողմից ակնհայտ չկատարված աշխատանքների հավելագրված ծավալների վերաբերյալ կեղծ տվյալներ ներառելու արդյունքում պետությանը զգալի չափերի հասնող գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասով, 345-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 5-րդ մասով հարուցված քրեական գործը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ քննչական կոմիտեից։
Նախաքննությունը շարունակվում է:


























