Կատարում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Մուստաֆա Գոքսուն թալիբներին խոստացել է, որ Անկարան կշարունակի համագործակցությունն Աֆղանստանի հետ: Այս մասին հայտարարել է արմատական ​​շարժման Կատարի քաղաքական գրասենյակի անդամ Մոհամեդ Նաիմը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ դիվանագետն այս մասին ասել է Դոհայում խմբի անդամ Շեր Մոհամեդ Աբաս Ստանեկզայի հետ հանդիպմանը: «Թուրքիայի դեսպանը խոստացել է, որ Անկարան կշարունակի իր համագործակցությունն Աֆղանստանի հետ»,- եզրափակել է Նաիմը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշավոր լավատեսությամբ էր ընդունել «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Սուհեյլ Շահինի հայտարարությունն այն մասին, թե կազմակերպությունն Անկարային իր հիմնական գործընկերն է համարում Աֆղանստանի վերականգնման գործում:

«Աֆղանստանում գործընթացները որոշվելու են ոչ թե թալիբների հայտարարություններով, այլ նրանց ձեռնարկած գործողություններով եւ քայլերով: Թուրքիան կշարունակի երկխոսություն վարել Աֆղանստանի բոլոր կողմերի հետ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը: