Իսպանիայում ձերբակալվել է քրեական հեղինակություն Լեւան Աբուլաձեն՝ Լեւան Սուխումսկի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Անցած տարի նա փախուստի է դիմել Վլադիմիրի շրջանային դատարանի շենքից՝ խնդրելով գնալ զուգարան։
Նա մեղադրվում է հանցավոր հիերարխիայում բարձր դիրք զբաղեցնելու հոդվածով, որը ենթադրում է 8-15 տարվա ազատազրկում, եւ նրա նկատմամբ պետք է խափանման միջոց ընտրվի (սովորաբար նման դեպքերում դա ՍԻԶՈ-ում բանտարկումն է)։





























