Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը վճռական է 2022 թվականի սկզբին հանրությանը նոր սահմանադրությունը ներկայացնելու հարցում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Diken-ը:

Մայիսին Էրդողանն ասել էր, որ ԱԶԿ-ն հասել է փաստաթղթի նախագծի պատրաստման վերջին փուլին: Կառավարությունը հանրային հավանության կհասնի համաժողովրդական հանրաքվեի միջոցով:

Էրդողանի խոսքով՝ ԱԶԿ-ն շուտով նաեւ խորհրդարան կներկայացնի դատական ​​համակարգի բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական ակտերի նոր փաթեթը: Նա նշել է, որ կառավարության բարեփոխումների ռազմավարությունը հիմնված է «անձնական ազատությունների, ավելի հզոր հասարակության եւ ավելի ժողովրդավար Թուրքիայի վրա»: