Մեծ Բրիտանիան տեսանելի ապագայում չի ճանաչի թալիբներին։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը Դոհա այցի ժամանակ, հաղորդում է PA-ը։

Նա նշել է, որ թալիբների հետ երկխոսության եւ փոխգործակցության հնարավորություններ կան։

Ռաաբը փորձում է տարածաշրջանային կոալիցիա ստեղծել, որպեսզի առավելագույն ազդեցություն ունենա թալիբների վրա։

Ռաաբը նշել է, որ Կատարը հիմք է ապագայում ճգնաժամի դեմ պայքարի համար եւ հույս ունի խումբ ստեղծել, որն առավելագույն ազդեցություն կգործի Թալիբանի վրա։