Չինաստանը բորսա կստեղծի Պեկինում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը, հաղորդում է CGTN-ն։

Նրա խոսքով՝ Չինաստանը շարունակում է աջակցել փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանն ու նորարարություններին եւ խորացնում է բարեփոխումները։

Չինական National Equities Exchange and Quotations (NEEQ) բորսան թողարկվել է Պեկինում 2013 թվականին, այն փոքր եւ միջին ձեռնարկություններին առաջարկում է ֆինանսավորման ալիք՝ լիսթինգի պարզ ընթացակարգերով եւ ցածր ծախսերով։