Քաբուլի օդանավակայանը առաջիկա երկու օրերին կարող է վերսկսել աշխատանքը Թուրքիայի եւ Կատարի կողմից ֆինանսական աջակցության շնորհիվ, հաղորդել է Tolo News-ը՝ վկայակոչելով «Թալիբան»-ի ներկայացուցչին:
«Քաբուլի օդանավակայանը կսկսի գործել առաջիկա երկու օրերի ընթացքում՝ Կատարից եւ Թուրքիայից 30 միլիոն դոլարի ֆինանսական աջակցության շնորհիվ», - հեռուստաալիքը մեջբերել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Շեր Մոհամմեդ Աբաս Ստանեկզայի խոսքերը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն:





























