Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 08:00-ի սահմաններում Հերացի փողոցի թիվ 2 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 30-ամյա Վահագն Նիկողոսյանի վարած Ford Transit-ն ու  29-ամյա  Անդրանիկ Զեյնալյանի վարած Opel մակնիշի  ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Ա. Զեյնալյանը, նրա ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 33-ամյա Ա. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից  Ա.Բ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները: