Սեպտեմբերի 4-ին, ժամը 02:23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի 1-ին փողոցում այրվում է կուտակած անսնակեր։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Նոր Խաչակապ գյուղի 2-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։40-ին: Արվում է մոտ 2200 հակ կուտակած անասնակեր։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էլ հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։  Հրշեջ-փրկարարները գյուղացիների օգնությամբ վառվող անասնագոմից դուրս են բերել 20-ից ավելի խոշոր եղջերավոր անասունների, սակայն կրակի և ծխի հետևանքով մոտ 300 գառ, այդ թվում՝ մայրացու, ծխահարվել և սատկել է։

Մինչև այժմ հրշեջները գյուղացիների հետ համատեղ պայքարում են կրակի դեմ։  Պարզվել է, որ անասնագոմը պատկանում է նույն գյուղի բնակիչ Գուրգեն Աբգարյանին, ինչի հետևանքով վերջինս կրել է մոտ 50-60 հազար ԱՄՆ դոլարի վնաս։