Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 14:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Սիփան Գրիգորյանը իր վարած Jeep Cherokee մակնիշի  ավտոմեքենայով Բյուրական գյուղից դեպի «Քարե լիճ» տանող ճանապարհահատվածի 7-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: 

Վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Գոռ Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը: