Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքում 20 մարդ է տուժել ավտոբուսի վթարի հետեւանքով։ Ավտոբուսում 49 մարդ է գտնվել, այդ թվում՝ քոլեջի ուսանողներ, հաղորդում է Reuters-ը։

Նշվում է, որ այլ տրանսպորտային միջոցներ ՃՏՊ-ում ներգրավված չեն եղել, ավտոբուսը գտնվել է ճանապարհի եզրին անկայուն վիճակում։

Վարորդը պարզաբանել է, որ իր ինքնազգացողությունը վատացել է։

Երկու տուժածների վիճակը ծանր է։