Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 25-ին այցելելու է Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարան, որտեղ կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ։
ՆԱՏՕ-ի մամլո ծառայությոան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպումից հետո Հայաստանի նախագահն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կպատասխանեն լրագրողների հարցերին։
NEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Հայաստանի նախագահը մայիսի վերջին այցելելու է Բրյուսել եւ հանդիպելու է ԵՄ եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ:



























