Երեկ՝ մայիսի 21-ին, երբ Հայաստանում տոնվում էր «Վերջին զանգը», արձանագրվել է 10 պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 13 մարդ, ընդ որում՝ այդ պատահարներից միայն մեկն է եղել դպրոցականների մասնակցությամբ։
Հայաստանի ճանապարհային ոստիկանության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը այսօր՝ մայիսի 2-ին լրագրողների հետ զրույցում նշել է, թե ղեկին այդ ժամանակ եղել է չափահաս անձ, իսկ վիրավորված շրջանավարտների վիճակը բավարար է:
Այդուհանդերձ, քիչ չեն եղել դեպքերը, երբ մեքենաների ղեկին դպրոցականներ են եղել: Մայիսի 21-ին ՃՈ տուգանային հրապարակ է բերվել 60 մեքենա, որոնց մոտ կեսի ղեկին եղել են դպրոցականներ: Նման 31 դեպքերից 22-ը գրանցվել են մարզերում, 9-ը՝ Երեւանում: Ընդ որում, Նորիկ Սարգսյանը նշեց, որ այդ մեքենաները մինչեւ երկուշաբթի մնալու են տուգանային հրապարակում, որպեզի անուշադիր ծնողների համար դաս լինի:



























