Մայիսի 26-ին, ժամը 19-ին Թեքեյան մշակութային կենտրոնում տեղի կունենա ուսանողների հանդիպում ԿԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող Արմեն Աշոտյանի հետ:

Այս կապակցությամբ, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» նախաձեռնությունը կոչ է արել իրենց խմբում ներգրավված ուսանողներին անպայման մասնակցել այդ հանդիպմանը եւ հարցեր ուղղել օտարալեզու դպրոցների բացման վերաբերյալ: