Մայիսի 24-ին, ժամը 7.10-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի՝ Մաստարա գյուղին հարակից հատվածում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան զոհեր, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից, ժամը 17.11-ին Թալինից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ, դեռեւս չպարզված հանգամանքներում, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 64 ՏՏ 119 եւ «ԳԱԶ-3110» մակնիշի 55 ՕԼ 100 պետհամարանիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով երկու մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել:

Տուժածները տեղափոխվել են Մարալիկ քաղաքի հիվանդանոց: