Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թերապեւտիկ ստոմատոլոգիական ֆակուլտետի երկու ուսանողներ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հայտարարություն են տվել:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ հայտարարության՝ ֆակուլտետի ամբիոնի վարիչ Արմեն Հարությունյանը՝ ամբիոնի ասիստենտ ու ավարտական քննություններ ընդունող հանձնաժողովի անդամ Արմինե Գեւորգյանի միջոցով իրենցից պահանջում է 1000-ական ԱՄՆ դոլար` ավարտական քննությունը դրական գնահատելու համար:
Միջոցառումների իրականացման արդյունքում` մայիսի 22-ին, նշված ամբիոնի վարչական շենքում հիշյալ քաղաքացիներից 2000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուց հետո Արմինե Գեւորգյանը փաստով մերկացվել ու բերման է ենթարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:
Կաշառքի առարկա 2.000 ԱՄՆ դոլարն առգրավված է:



























