Թուրքիայում կանխվել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձը, հաղորդում է Milliyet թերթը, վկայակոչելով Ազգային հետախուզական կազմակերպության ահաբեկչության դեմ պայքարի Ստամբուլի կոմիտեն:

Կասկածյալները մի կին եւ երեք տղամարդ են, որոնք հատուկ պատրաստություն են անցել Հունաստանում։ Նրանք ձերբակալվել են: