Գերմանական պատվիրակությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ՝ դրանք միջազգային չափորոշիչներին համապատասխանող անվանելով:
Սակայն, ինչպես նշված է եզրակացության մեջ, նկատվել են որոշակի խախտումներ, մեծամասամբ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, տեղամասերը լեփ-լեցուն էին եւ պարբերաբար տեխնիկական բնույթի որոշակի բարդություններ էին առաջանում: Գերմանական պատվիրակությունը դեպքեր է արձանագրել, երբ քվեախցիկում մեկից ավելի մարդ է եղել: Մի քանի տեղամասերում քվեատուփերի կնքման համար օգտագործվել է սովորական կարմիր կպչուն ժապավեն, նկատվել են քարոզչության դեպքեր:
Գերմանական պատվիրակության անդամներին հատկապես դուր է եկել ընտրություններից հետո չօգտագործված քվեաթերթիկների ոչնչացման պրակտիկան, եւ նրանց առաջարկել են դա օգտագործել եվրոպական երկրներում:



























