Սլովենիան դադարեցրել է Johnson & Johnson-ի պատվաստանյութով պատվաստումները 20-ամյա աղջկա մահվանից հետո։ Հազարավոր մարդիկ բողոքի ակցիաներ են անցկանցում ԵՄ-ի փոքր երկրում, փոխանցում է  AP-ը։

Երկրի առողջապահության նախարար Յանեզ Պոկլուկարը հայտարարել է, որ կասեցումը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչեւ փորձագետները չպարզեն, թե արդյոք կապ կա կաթվածից աղջկա մահվանեւ  երկու շաբաթ առաջ ստացած պատվաստանյութի միջեւ:

Պոկլուկարի խոսքով՝ այդուհանդերձ, պատվաստանյութի «օգուտները դեռ գերազանցում են ռիսկերը»։

ԱԱլովենիան խորհուրդ է տալիս Johnson & Johnson-ի պատվաստանյութով պատվաստվել 18 տարեկանից բարձր բոլոր անձանց։