Քիչ  առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 22:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 9-11  ճգնաժամային կառավարման  կենտրոն ահազանգ է  ստացվել, որ  Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝  Ֆրանսիայի դեսպանատան մոտ, կասկածելի ուսապարկ կա:

Փրկարարներն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են կասկածելի ուսապարկ ու հիմա սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության սակրավորները:

Տեղում են նաև   ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցները:

Պարեկները  սահմանազատել են տարածքը և սպասում են, որպեսզի ժամանեն սակրավորներ,  ինչից հետո պարզ կլինի՝ ուսապարում կասկածելի  իր կա, թե ոչ: