Մայիսի 24-ին, ժամը 7.10-ին Արագածոտնի մարզից տեղեկություն էր ստացվել, որ Երեւան-Գյումրի ավտոճանա­պարհի 82-րդ կիլոմետրում՝ Մաստարա գյուղի մոտ, դեռեւս չպարզված հանգամանքներում, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 64 ՏՏ 119 եւ «ԳԱԶ-3110» մակնիշի 55 ՕԼ 100 պետհամարանիշների ավտոմեքենաները:

Պարզվել են վթարից զոհերի եւ տուժածների ինքնությունները: Պատահարի հետեւանքով «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ Գյումրիի բնակչուհի, 51-ամյա Վեներա Սահակյանը եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Արթուր Ղազարյանը տեղում մահացել են, իսկ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Գյումրիի բնակիչ, 56-ամյա Վահան Սահակյանը, ուղեւորներ՝ 32-ամյա Մարիամ եւ 25-ամյա Տաթեւ Սահակյանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց:

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ, Երեւանի բնակիչներ՝ 20-ամյա Նարեկ Թադեւոսյանը, 34-ամյա Ջանիկ Թորոսյանը, 22-ամյա Գեւորգ Օհանջանյանը եւ 21-ամյա Արծվիկ Աբրահամյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:

Ըստ բժիշկների՝ տուժածների վիճակը բնութագրվում է միջին ծանրության: