ԱՄՆ-ում ամուսնական զույգը մահացել է կորոնավիրուսից նույն հիվանդանոցում մեկ րոպե տարբերությամբ, փոխանցում է  Fox 17-ը։

Քել եւ Լինդա Դանեմները կլինիկա էին տեղափոխվել կորոնավիրուսով վարակվելուց հետո։Նրանց վիճակը վատթարացել էր։ Արդյունքում պացիենտներին միացրել էին ԹԱՕ սարքին։

Երբ բժիշկները հայտնել են, որ նրանց վիճակը վատ է, եւ պետք է անջատվեն ԹԱՕ սարքերը, Քելը խնդրել է իրեն տեղափոխել կնոջ պալատ։ Ամուսնու մահից հետո կինը մեր րոպե անց մահացել է։